«Իսրայելը Ադրբեջանի համար չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»: Այդ մասին ռուսական ‘RTV1’ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական «Յենի Չաղ» պարբերականի տեղեկության վրա:
Աղբյուրի համաձայն` Լիբերմանը, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե «Որոշ միջազգային կառույցներ, Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ», մասնավորապես ասել է.
«Դա, նախ և առաջ, պատմական և վիճահարույց հարց է: Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը վճռական է»:
Ըստ աղբյուրի` Լիբերմանը նաև հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լավ լինելու հետ` նշելով.
«Անշուշտ, Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար շատ ավելի կարևոր են»:
https://www.yenicag.info/liberman-ermeni-soykirimini-azerbaycan-icin-tanimiyoruz-video/
Թարգմանեց Մելինե Անումյանը