40 օր է անցել նոյեմբերի 4-ին պահեստում տեղի ունեցած հակատանկային նռնակի պայթյունի հարվածը իր մարմնի վրա ընդունելու պատճառով զոհված ժամկետային զինծառայողի՝ քրոջս որդու (իմ որդու) դժբախտ պատահարի օրվանից։ Նրա այլանդակած դին մեզ հանձնելուց հետո ՝ մեր ճնշումների ու պարտադրանքների ազդեցության տակ, մեր որդուն ՝ Հրանտ Մանգասարյանին, զինվորական բոլոր պատիվներով ճանապարհելուց հետո մեր ազգային սովորության համաձայն նրա մահը սգալու 40 օրվա ընթացքում այլևս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա՝թե՛ քաղաքացիական,թե՛ զինվորական,չթակեց մեր դուռը կիսելու մեզ հետ մեր վիշտը․․․բանակի ներսում եղած անփութության պատճառով զոհ դարձած ՝ պատվով իր ծառայության ավարտին մոտեցած օրինակելի զինվորի համար։
Կառավարությունը սեփական ժողովրդի «մայրն» է, բանակը՝ «հայրը»։ Ուստի մենք՝ ժողովուրդս վստահում ենք մեր եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք մեր« հայր» բանակն ու մեր «մայր» կառավարությունը ծառայեցնեն մեր իսկ ազգի և պետության հզորացմանը։ Մենք՝ժողովուրդս, պետական հարկերի ու տուրքերի, տուգանքների ծանր բեռի տակ կքած, մեր հայացքը հույսով ուղղել ենք մեր կառավարության խոստացած «պայծառ ապագային»՝ անտրտունջ տանելով մեր քայքայվող կեցությունը՝մնալով կպած մեր հարազատ հողին։ Բայց զավակը չի կարող չաղաղակել, երբ իր հոր անփութության պատճառով զոհ դարձած իր եղբոր նկատմամբ տեսնում է անտարբերության դիրքորոշում։ Անտաբերություն,թե՞ մոռացկոտություն որակավորենք սա։
Նոյեմբերի 4-ից հետո ՝ հակատանկային ականի պատճառով զոհ տված միջադեպով զբաղված տեսնել նրանց, թե՞ բազմաթիվ զոհերի հոգսերից հոգնած։
Ի՞նչ մեթոդներով են պատրաստվում ապահովել հայ ժողովրդի բազմացումը երկրի ներսում հայ ժողովրդի «մայրը և հայրը» ՝ մի քանի քոսոտ կոպեկ նրանց դեմքին շպրտելով։ Ո՞ւր է նրանց ծնողական դրսևորումը, ո՞ւր են նրանց սրտացավ մոտեցումները։
Ի՞նչը պիտի պարտադրի մեզ հայրենիք տեսնելու այս օր օրի գերեզմանների քանակով ծածկվող հողի մեջ։ Սփյուռքում թափառող հայ ժողովրդի գերեզմանատան սահմանները բռնե՞նք․․․ քաղաքացիական ուժով օտար զավթիչներից պաշտպանվելու հավատարմության կրակը դեռ որքա՞ն կարող է մնալ անմար, այսօրինակ անհոգի «մոր և հոր» կառավարության ձեռքի տակ։
Մեր սրտերը ողբում են և մենք հուսալքված ենք ոչ թե մեր կորստի պատճառով, այլ դժբախտ գալիքը նկատելու կարողությունից դրդված, որում տեսնում ենք մեր անիմաստ մեռնող եղբայրների, որդիների շարասյունը։
Օտար ազգերը քնած չեն, նրանք օր օրի հափշտակում են ապաշնորհ հոր և մոր արժեքավոր որդիները, և ես վախ եմ ապրում, որ մի օր մենք կհայտնվենք մի երկրում, որտեղ մնացած կլինի անօգնականների և կեղեքողների մի բուռ բազմություն։
Մենք աշխարհում երևի թե միակ ազգն ենք, որի 90 տոկոսը թափառում է իր երկրից դուրս, իսկ մնացած 10 տոկոսը կամ կառավարությունն են, կամ երկրից դուրս գալու կարողություն դեռևս չունեցողները։
Թող ների ինձ կառավարությունը, բայց վաղվա օրը օտար ազգերը կխլեն նրանից իր գահը, որովհետև երկրի ողջ ունեցվածքը արդեն նրանցը կլինի։
Չգիտեմ, հույս կա՞․․․
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ
Ակնհայտ է, որ հայ ժողովրդի նավը խորտակվում է:Ցավոք փրկության միակ հույսը
մնացել է նավի կապիտանին փոխելը: Դա արդեն պարզից էլ՝ պարզ է: