2017 թվականին դեպի Ստամբուլ չվերթները դադարեցրած ազգային փոխադրողների թիվը հասել է 7-ի: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ դրանցից 5-ը եվրոպական են՝ «Air France», «Iberia», «Swiss», «Alitalia», «Austrian», իսկ 2-ը՝ ամերիկյան՝ «Air Canada» և «Delta»:
Թայվանական «EVA» ավիաընկերությունն ու «Մալազիական ավիաուղիներն» էլ դադարեցրել են չվերթները դեպի Թուրքիա:
Թռիչքները դադարեցնելու հիմնական պատճառ նշվում է դեպի Թուրքիա պահանջարկի նվազումը և ծախսերի աճի պայմաններում երկրի կողմից «Թուրքական ավիաուղիներին» տրվել առավելությունները:
Նշվում է, որ միջազգային ավիաընկերությունների՝ թուրքական շուկայից դուրս գալը լուրջ անհանգստություն է առաջացրել զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների շրջանում, որոնք ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը:
Աղբյուր` Ermenihaber.am