«Հիմարություն է: Բացարձակապես, եւ չի համապատասխանում իրականությանը»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, խոսքն այն հրապարակումների մասին է, որ Հերմինե Նաղդալյանը դժգոհել է, թե սնանկ է եւ չի կարողանում վճարել հեռախոսային զրույցների համար երկու միլիոն դրամը:
Տեղեկություններ են նաեւ հրապարակվել, որ ԱԺ փոխնախագահ եղած շրջանի որոշակի հատվածում, չեն վճարվել նաեւ տիկին Նաղդալյանին պատկանող ծառայողական մեքենայի երթեւեկության կանոնների խախտման պատճառով գոյացած տուգանքները:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ