Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ընթացող ներքաղաքական գործընթացները կանխատեսելի են այնքան, որքան այն, որ առաջիկա կիրակին լինելու է ոչ աշխատանքային օր. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2017 12:21

Քաղաքական վերլուծաբանների, պրոգնոզիստների օրակարգից այդպես էլ դուրս չի գալիս «ո՞վ է լինելու 2018-ի ՀՀ վարչապետը» հարցը: Սա այն հարցն է, որն անառողջ մտասեւեռումների, ընդհուպ՝ մարազմի հասնող վերլուծությունների դուռ է բացել եւ շարունակում է դուռն այդ բաց պահել՝ դառնալով քաղաքական պրոցեսների հանդեպ հանրային ուշադրությունը միշտ վառ պահելու առիթ:

Մինչդեռ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական գործընթացները կանխատեսելի են այնքան, որքան այն, որ առաջիկա կիրակին լինելու է ոչ աշխատանքային օր: Քաղաքական դաշտի սուբյեկտների, իշխանական վերնախավի ձեւավորման սպեցիֆիկան պետք է հուշի, որ չափազանց անկարեւոր է ապագա վարչապետի եւ մյուս՝ նոր Սահմանադրությամբ ավել կամ պակաս լիազորություններով օժտված պաշտոնյաների անուն-ազգանունը:

Ի վերջո, ով կամ ովքեր էլ լինեն այդ անձինք, միեւնույն է՝ հրահանգվելու են, տոտալ կոնտրոլի տակ են պահվելու մեկ կենտրոնի կողմից: Իսկ այդ կենտրոնի նստավայրն արդեն առնվազն 10 տարի Բաղրամյան 26-ում է:

Ինչպես սիրում է ասել Սերժ Սարգսյանը՝ գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ընթացող բոլոր պրոցեսները, սկսած վիճակագրական տվյալներից, դատական աղմկոտ գործերով կայացված վճիռներից, օրենքների բովանդակությունից, թանկացումներից, սոցհարցումներից, վերջացրած գող գյուղապետերի մեղքերին թողություն տալու գործընթացով, վերահսկվում են նախագահի կողմից:

Հանուն արդարության ասենք, որ կան, անշուշտ, պրոցեսներ, որոնց վրա Սերժ Սարգսյանը չի կարողանում ազդել, եւ այդ պրոցեսներն ինքնաբուխ են ճիշտ այնպես, ինչպես աղքատների կողմից միս ու կարագ չգնելու սովորույթը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031