Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն հո կառավարության գերին չի, պարոն Բաբլոյան ջան». Էդմոն Մարուքյանը դժգոհեց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 12:08

Կառավարությունը եւս մեկ արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ-ում:

Նիստը սկսեց դժգոհություններով, նախ, գրանցվեց 95 պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահին ուշադիր լինել, այդքան մարդ չի եկել նիստին. «Մենք վերակացուի դեր չպետք է ստանձնենք»:

«Ելքն» առաջարկեց, որ որոշ օրենքներ քննարկվեն ավելի երկար ժամանակահատվածում: Արտակ Զեյնալյանը Բաբլոյանին ասաց. «Դուք պատասխանատու եք ԱԺ-ի բնականոն գործունեության համար,ԱԺ-ն բնականոն չի գործում»:

Էդմոն Մարուքյանն էլ դժգոհեց՝ ԱԺ-ն հո կառավարության գերին չի, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջան, սահմանադրական օրենքներ են քննարկվում, ոչ ոք չի հասցրել կարդալ: Նա բողոքեց, որ երեկ մինչեւ ժամը 7-ը պետաիրավական հանձնաժողովի նիստին են եղել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացավ բողոքին. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարը արհեստական ինտելեկտի դար է, բայց այն դեռ ՀՀ չի հասել:Միգուցե շատ են ուղղակի կոճակ սեղմողները Ես հասկանում եմ, որ ոմանք սրբազան սարսուռով են վերաբերվում կառավարության նախագծերին, բայց «Ծառուկյան» դաշինքը այդ սրբազան սարսուռով չի նայում»: Նա ասաց, որ կառավարության նախագծերն իրենք չեն դակելու:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր խմբակցություն իր քվեարկությամբ արդեն հաստատել է կողմ է, թե դեմ. «Ոնց որ ընդամենը 4 հոգի է դեմ եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031