Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ուղղակի ներդրումների երկու խոշոր աղբյուր՝ Ռուսաստան եւ Ջերսի. «168 ժամ»

Դեկտեմբեր 19,2017 12:01

2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված 472.1 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին՝ 243.7 մլն դոլար, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ ռուսաստանյան ներդրումների մի զգալի մասը կատարվել է էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Այս ցուցանիշի մեջ մեծ դեր է խաղում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործարքը։

Ինչպես հիշում եք, Սամվել Կարապետյանն ի սկզբանե ՀԷՑ-ը գնեց կիպրական օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջոցով։ Իսկ այս տարվա ապրիլին «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» ՀԷՑ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ այս գործարքի արդյունքում Կիպրոսից կատարվող ներդրումների զուտ ներհոսքը նվազելու է, Ռուսաստանից կատարվող ներդրումներինը՝ աճելու, ինչը և այսօր արտացոլված է։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների երկրորդ խոշոր աղբյուրը Ջերսին է։ Այստեղից կատարվել է 122 մլն դոլարի ներդրում (ամբողջն ուղղակի ներդրումներ են)։ Տեղեկացնենք, որ Ջերսիից կատարված ներդրումները «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրում կատարված ներդրումներն են։ Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կազմելու է 370 միլիոն ԱՄՆ դոլար։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031