Սյունիքի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,9%-ով։ Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91,6%-ը կամ 3,3 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16,5%-ով։ Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմում է 68,9%, երիտասարդներինը՝ 20,1%, հաշմանդամություն ունեցող անձանցը՝ 5,2%, գյուղաբնակներինը՝ 34,4%։
Մարզում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը։ Միևնույն ժամանակ ներկայումս աշխատաշուկայում պահանջարկված են սպասարկման ոլորտի՝ տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, այլ անհատական՝ ծառայություններ մատուցողները, խանութների վաճառողները, և ապրանքների ցուցադրողները, գեղարվեստական արհեստների և գեղարվեստական արդյունաբերության այլ տեսակների արտադրությունների բանվորները, մետաղից, փայտից, մանածագործվածքից և այլ նյութերից արտադրատեսակների պատրաստման և վերականգնման բանվորները և սննդի արդյունաբերության մասնագետները։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում