Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ծույլ դարձրեց գյուղացուն. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 19,2017 11:49

Հարցազրույց «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ

Ի՞նչն է պատճառը կամ ի՞նչն է խանգարում, որ մեր համայնքապետերը չեն կարողանում ներկայացնել համայնքների զարգացման աշխատող բիզնես ծրագրեր, գուցե չունե՞ն համապատասխան գիտելիքներ, ունակություններ:

– Համայնքի ղեկավարը՝ լինի մարզպետ թե համայնքապետ, նախ պետք է ունենա բիզնես մտածողություն: Բայց մեր համայնքների ղեկավարները հիմնականում սովոր են, որ լուծեն փոքր, կենցաղային խնդիրներ, ասենք, ջրի, աղբահանության հարցերը, կամ հարկերը հավաքեն ու դրանով ավարտեն իրենց գործառույթը:

Մինչդեռ նրանցից պահանջվում է նոր մոտեցում, բիզնես հոգեբանություն, ինչի մասին խոսեց հանրապետության նախագահը ՏԻՄ խորհրդաժողովի ժամանակ:

Ճիշտն ասած ժամանակին՝ լինելով մարզպետ, ինքս նման մոտեցում եմ հանդես բերել, մեր համայնքի ղեկավարներին առաջարկել, որ նրանք ներկայացնեն այնպիսի բիզնես ծրագրեր, որոնք համայնքին շահույթ կբերեն: Ամեն մի համայնք իր վարչական տարածքում ունի հնարավորություններ, ինչը օգտագործելով՝ կարող է տեղական բյուջեն լրացուցիչ գումարներով համալրել:

Նախագահը ճիշտ նշեց, որ 180 ծրագրից մնաց ընդամենը 14-ը։ Ինչո՞ւ. որովհետեւ դրանք անիրականանալի ծրագրեր էին: Կառավարությունը համայնքապետերին ասում է՝ ծրագրեր ներկայացրեք։ Իսկ ի՞նչ են անում նրանք. գործադիրից ուզում են գումար, բայց չգիտեն, թե այդ փողը ե՞րբ կկարողանան վերադարձնել, չեն պատկերացնում, որովհետեւ չեն տիրապետում մեխանիզմներին ու մեթոդաբանությանը, չունեն բիզնես մտածողություն:

Օրինակ, Վայոց ձորի մարզում կան զբոսաշրջային երթուղիներ, լավ կլինի, եթե ժամանակակից ճանապարհներ կառուցվեն, որպեսզի զբոսաշրջիկը հեշտ հասնի տվյալ մատուռ կամ եկեղեցի, ծանոթանա մեր մշակույթին: Բայց այդ տարածքում չկան այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զբոսաշրջիկը գա ու մնա համայնքում: Իսկ եթե եկավ ու գնաց, նա այդ ճանապարհի վրա կծախսի ընդամենը 5000 դրամ:

Այսինքն՝ սրա արդյունավետությունը շատ փոքր է, ու կառավարությունը չի կարող 3 մլն դրամի ճանապարհ վերանորոգել, որի հետեւանքով մեկ տարվա մեջ համայնքի բյուջե կմտնի ընդամենը 100 000 դրամ: Պատկերացրեք, քանի՞ տարի է պետք 3 մլն դրամի վերադարձելիությունն ապահովելու համար:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031