Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկությունը պակասել է բնակչության պակասելու հաշվին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 19,2017 11:45

Վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության ցուցանիշն այսպիսի փոփոխությունների է ենթարկվել. 2008թ. այն կազմել է 16.4%,

2009թ. 18.7%, 2010թ. 19%, 2016թ. 18% եւ, վերջապես, 2017թ. առաջին կիսամյակին այն կազմել էր 17.8 տոկոս։

ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար։ Իսկ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միայն վերջին հինգ տարում երկրի բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 302 հազարով։

Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ՝ գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031