Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 2000 թ. ծնված Անի Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և համալսարանի ստուգման գրքույկը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն