ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ուղևորատար գնացք դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն ցած են ընկել կամրջից: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, կա ավելի քան 100 վիրավոր, հաղորդում է BBC-ն:
Իշխանությունների տվյալներով՝ փրկարարները ստուգել են բոլոր վագոնները, այնուամենայնիվ, զոհերի թիվը կարող է աճել: Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ վագոններն ընկել և վնասել են 7 ավտոմեքենա, այդ թվում 2 բեռնատար: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ մեքենաների ուղևորներից կամ վարորդներից տուժածներ կան:
Վթարը տեղի է ունեցել Տակոմա և Օլիմպիա քաղաքների միջև ռելսերը փոխելու հենց առաջին օրը:
Ռելսերի փոփոխության նպատակն էր կրճատել քաղաքների միջև ընկած ճանապարհը: Ծրագրի վրա ծախսվել է 181 մլն դոլար: Սակայն ո՛չ տեղի իշխանությունները, ո՛չ փորձագետները չեն քննարկում այն տարբերակը, որ հենց դա է դարձել վթարի պատճառ:
Տրանսպորտային անվտանգության ազգային բյուրոն հայտարարել է, որ լրացուցիչ քննություն է անցկացնում վթարի վերաբերյալ:
Երկաթուղային ընկերության ներկայացուցիչը հստակեցրել է, որ գնացքը ռելսերից դուրս է եկել տեղի ժամանակով ժամը: 7:30-ին: Գնացքում եղել է 77 ուղևոր և անձնակազմի 7 անգամ:
Իմանալով վթարի մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ դա ապացուցում է ենթակառուցվածքները թարմացնելու իր ծրագրերի արդիականությունը:
«7 միլիոն դոլար է ծախսվել Մերձավոր Արևելքում այն դեպքում, երբ մեր սեփական մայրուղիները, կամուրջները, թունելները և երկաթուղիները ձեռքից գնում են: Դա երկար չի շարունակվի»,- գրել է նա:
Ավելի ուշ Թրամփը ցավակցել է տուժածներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
The train accident that just occurred in DuPont, WA shows more than ever why our soon to be submitted infrastructure plan must be approved quickly. Seven trillion dollars spent in the Middle East while our roads, bridges, tunnels, railways (and more) crumble! Not for long!
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 18, 2017