Հանրապետականների պահվածքից տպավորություն է, թե իշխող կուսակցության ներսում «քաստինգ են հայտարարել»՝ ո՞վ ավելի անհեթեթ հայտարարություն կանի, հատկապես սոցիալ-տնտեսական թեմաներով։ Հերթական հայտարարությունը հնչեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուզաննա Մուրադյանը, երբ խոսելով ամանորյա գնաճի մասին՝ ասել է. «Ճիշտ է՝ Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան ապրանքներ, որոնց գինն իջնում է»։
Այս տրամաբանությամբ, փաստորեն, կարագի գնի թանկացումներից պետք չէ մտահոգվել, որովհետեւ մյուս կողմից որոշ խանութներում այս օրերին էժանացել են յոգուրտները, հատկապես որոնց պիտանելիության ժամկետն ավարտին մոտ է, եւ հիմա մեծ զեղչեր են հայտարարված։ Էժանացել է նաեւ մակարոնեղենը, անգամ որոշ տեսակների դեպքում զեղչեր են հայտարարված։ Ու հետո, ինչպես կասեր ՀՀԿ մտքի տիտաններից Գալուստ Գրիգորիչը. «…մի մտածեք, որ հայ ժողովուրդը կարագ չուտելով պիտի կործանվի»։ Իսկ ՀՀԿ մտքի մեկ այլ տիտան խորհուրդ էր տալիս կարտոֆիլ ուտել, այնպես որ՝ մակարոնի հետ լավ ուտեստ կդառնա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում