Մի բան պարզ է, որ այս որոշումն ուղղված է աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրում իրականացնողների դեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մեքենաներն ավելի մատչելի են, եւ դրանց ներկրմամբ զբաղվում են ցածր կենսամակարդակ ունեցող, ոչ էլիտար ներկրողները, որոնք աշխարհի տարբեր ծայրամասերից, հատկապես՝ Ճապոնիայից, աջ ղեկով մեքենաներ են պատվիրում, դրանք գնում Փոթիի նավահանգստից, տեղափոխում Հայաստան եւ ամեն մեկի մեջ մի 300-400 դոլար փող աշխատում։ Աջ ղեկ ունեցող մեքենաները ե՛ւ մատչելի են, ե՛ւ կարելի է ավելի թարմ ու նոր թվերի մեքենաներ բերել։
Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ, նախ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են աջ ղեկով մեքենաները հայտնվել կառավարության ուշադրության կենտրոնում․ ոչ մի թիվ կամ փաստ չնշվեց, թե աջ ղեկով մեքենաների հետ կապված ինչքան վթարներ են տեղի ունեցել, եւ չհիմնավորվեց, թե դրանք ինչով են վտանգ ներկայացնում մեզ համար։ Երկրորդը՝ եթե աջ ղեկը վնասակար է, վտանգավոր, ապա ինչո՞ւ են թույլատրում մինչեւ 18 թվի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները վարել։ Մանավանդ՝ դրանք քիչ չեն․ ըստ ՃՈ-ի՝ մոտ 35 հազար նման ավտոմեքենա է շահագործվում Հայաստանում։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում