Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի յուրահատկություն ունի ղեկավարություն-ժողովուրդ փոխհարաբերությունը Հայաստանում. երկու կողմերն էլ արհամարհանքով են տրամադրված միմյանց նկատմամբ. «Իրատես»

Դեկտեմբեր 19,2017 10:42

Ամեն անգամ Պուտինի ուղիղ մամլո ասուլիսները դիտելիս ցանկացած նորմալ ռուսահայի մեջ նույն հարցն է առաջանում` ինչու՞ հայոց նախագահը իր նախորդների պես երբեք չի դիմում հայրենի ժողովրդի հետ հաղորդակցման այս ձևաչափին: Հայ մամուլը հեղեղված է հավաստիացումներով, որ առաջիկա վարչապետական ընտրություններում իշխանական փոփոխություն տեղի չի ունենա: Բայց գոնե պիտի տեղի ունենա՞ ժողովրդի առջև հայկական «անփոփոխելիության» արդարացման որևէ հաշվետվություն` թեկուզ և պուտինյան անմիջականության ոճով: Չմտածեք, թե Ռուսաստանում չեն խոսում երկիրը համակած դժվարությունների մասին, թե իրոք քնած են նրա ընդդիմախոսները: Բնավ: Մամլո ասուլիսի ժամանակ հնչում էին նույնիսկ հուսահատության ճիչեր, որոնց Պուտինը ցավով էր արձագանքում: Իսկ ինչ են գրում Պուտինին չսիրողները. «2014 թվականից սկսած, երբ պատժամիջոցներ մտցվեցին Ռուսաստանի դեմ, ժողովրդի մեծ մասը կորցրեց եկամուտների մեկ երրորդը: Սակայն միևնույն ժամանակ մեր ազգային հարստությունների 70 տոկոսը տնօրինող 90 ամենահարուստ ընտանիքների եկամուտներն ավելացան 38 տոկոսով: Ճգնաժամի, պատժամիջոցների պայմաններում լույս աշխարհ են եկել 17 նոր դոլարային միլիարդատերեր»: Կամ որ օլիգարխների ու «հինգերորդ շարասյան» միջոցով Պուտինի կառավարման տարիներին երկրից դուրս է բերվել 7 տրիլիոն դոլար և այլն:

«Իրատեսում» կարդում ենք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Պուտինի մասին էլ են ասում, բայց դա իրոք այդպես է: Սակայն ներկայիս հայոց նախագահին ինչո՞վ մրցակից չէ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Իրատեսը» նաև կարծիք է հայտնում, որ Սերժ Սարգսյանը ձգտում է դառնալ համազգային լիդեր: Քավ լիցի: Բայց ինչպես կարելի է դառնալ համազգային առաջնորդ արտագաղթող երկրում: Գիտեք, ռուսաստանցի հայերը շատ հաճախ են բախվում արտագաղթի հետևանքի հետ` Մոսկվայում, թե այլուր: Եվ ամենացավալին` դրա վերջը չի երևում: ՈՒ սա միայն մեկ երկրում: Զարմանալի յուրահատկություն ունի ղեկավարություն-ժողովուրդ փոխհարաբերությունը Հայաստանում. երկու կողմերն էլ արհամարհանքով են տրամադրված միմյանց նկատմամբ:

Իսկ գուցե ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը հետխորհրդային հայոց պատմության մեջ առաջին անգամ ի՞նքը կազմակերպի համահայկական հրապարակային մամլո ասուլիս: Ի վերջո, ամեն տարեվերջի այդպես է վարվում նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այնժամ տեղին կլիներ նրան ուղղել ավանդական դարձած հարցը` ինչու՞ և ումի՞՛ց են փախչում հայաստանցիները:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031