Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։
Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար