Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի պատասխանը Հայաստանի հետևողական մասնակցությանը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 19,2017 10:19

Պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, որի համար հույժ կարևոր է ռեսուրսների մոբիլիզացիայի և կենտրոնացման բարձր մակարդակը, ըստ այդմ՝ պաշտպանական ամենափոքր ռեսուրսն անգամ, այդուհանդերձ հետևողականորեն իր մասնակցությունն է ունեցել միջազգային անվտանգության պաշտպանությանը: Ու թեև այդ մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամբողջական մասշտաբի համեմատ պարզապես խորհրդանշական է, այդուհանդերձ զուտ քաղաքական իմաստով այն թերևս արժանանում է գնահատականի, և այդ իմաստով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալի Հայաստանում արած հայտարարությունը դրա վկայությունն է:

Այդ տեսանկյունից էլ թերևս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մեջ նոր՝ ռազմատեխնիկական գործակցության բաղադրիչի շուրջ քննարկումները թերևս ՆԱՏՕ-ի այդ գնահատականի առարկայացումն են, երբ դաշինքի առաքելություններին և պաշտպանական խնդիրներին Հայաստանի հետևողական մասնակցությունը բերում է իրավիճակի, երբ Հայաստանի պաշտպանական խնդիրներին էլ իր անմիջական որոշակի մասնակցությունն է ճշգրտում և նախապատրաստում ՆԱՏՕ-ն: Իսկ դա իսկապես նոր իրավիճակ է տարածաշրջանի մասշտաբով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031