Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է, որ ՀՀ-ն կամուրջ հանդիսանա եւ լավագույնս գործակցի ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ». Թոմաս Շրապել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 20:55

Նոյեմբերին ՀՀ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը կնպաստի Հայաստանում ներդրումների կատարմանը եւ ժողովրդավարության զարգացմանը: Այս մասին այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ Երեւանում կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը:

Նրա խոսքով՝ համաձայնագրում չկան հակասություններ այն պայմանագրային պարտավորությունների առնչությամբ, որոնք ՀՀ-ն ստանձնել է որպես ԵՏՄ անդամ. «Մենք համոզված ենք, որ այստեղ հակասություններ չկան»:

Լրագրողների հետ զրույցում էլ պաշտոնյան վստահեցրեց. «Մենք կարեւորում ենք Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելը: Գտնում ենք՝ հնարավոր է, որ Հայաստանը կամուրջ հանդիսանա եւ լավագույնս գործակցի ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ»:

Թոմաս Շրապելը նաեւ նշեց, որ համաձայնագիրը կրթական կարեւոր գործառույթ ունի. «Հեշտացել է ուսումնական նպատակներով ԵՄ մեկնելը, իսկ այս պայմանագրով եւս մեկ քայլ է արված, որպեսզի ապագայում հնարավոր լինի առանց վիզայի Եվրոպա գնալ: Եվրոպայում այսօր էլ շատ հայ ուսանողներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031