Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամները երկու օտար լեզու պետք է իմանան

Դեկտեմբեր 18,2017 19:55

«Փորձել ենք ամրագրել դատական իշխանության կազմակերպման հիմունքներն ու սկզբունքները, սահմանել ենք դատարանների շրջանակը, ամրագրել ենք նոր՝ սնանկության մեկ դատարան, կարգավորել ենք, թե ինչ է նշանակում՝ ինքնակարգավորման մարմիններ, նախատեսել ենք դատական սանկցիաների տեսակները, սահմանել ենք դատավորների գործունեության գնահատման չափանիշերը, կարգավորել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման հարցերը»,- սրանք փոփոխություններն են, որոնք նախատեսված են ՀՀ դատական օրենսգրքում:

Դրանք այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ այդ փոփոխությունների, Երեւան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով. «Այսօր դատավորների թիվը սահմանվում է օրենքով։ Մենք որոշել ենք տվյալ պարագայում գնալ այլ ճանապարհով՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների համար նախատեսել օրենքով նվազագույն թիվը`հնարավորություն ընձեռելով Բարձրագույն դատական խորհրդին բյուջեի շրջանակներում ավելացնել դատավորների թիվը։ Սակայն, վճռաբեկ դատարանի հետ կապված, մենք շատ կոշտ թվերն օրենքով ամրագրում ենք, եւ դրանք անփոփոխ են»:

Այս նախագծով էապես սահմանափակվում են դատարանների նախագահների լիազորությունները։ Նախարարն ասում է` մեր դատարանները ներքին անկախության նվազ աստիճան ունեն: Անկախությունը մեծացնելու համար մի շարք փոփոխություններ են արվել։ Նախագծով նվազեցվել է դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև 10%` բացառությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու՝ Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը, մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ եւ այլն:

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսուհետ պետք է տիրապետեն չորս օտար լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, առնվազն երկուսին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031