Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»

Դեկտեմբեր 18,2017 19:35

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայում` պատվաստանյութերի հետևանքների փոխհատուցման համար: 

Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջող միայն մեկ դատական գործ կա: Այն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունից պահանջում են 160 մլն դոլար:

Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցությունները, որոնք նրանք կրել են:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր պետք է պատվաստվեն Հայաստանում:

Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը և որոշեն` արդյոք ռիսկերը գերազանցում են օգուտները: Նրանք պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերը տրվում են ԱՌՈՂՋ մարդկանց, և եթե աղջիկները հիվանդանում են պատվաստվելուց հետո, ուրեմն, հավանաբար, պատվաստանյութի հետ մի բան այն չէ: Նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխելու համար (ոչ քաղցկեղը կանխելու համար, քանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսը, որը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքն իրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում:

Նրանք պետք է ունենան «իրազեկված համաձայնության» (informed consent) իրավունք, ինչը նշանակում է, որ նրանք պետք է իրավունք ունենան իմանալու պատվաստանյութի բոլոր ռիսկերի մասին և պետք է իրավունք ունենան հրաժարվելու պատվաստանյութից, եթե ռիսկերը գերազանցում են օգուտները: Բացի այդ, նրանք պետք է հիշեն, որ պատվաստանյութը չի կանխել ոչ մի քաղցկեղ, քանի որ դա կարող է իմացվել միայն 20-30 տարի հետո, որովհետև երիտասարդ աղջիկները քաղցկեղի այդ տեսակով չեն հիվանդանում: Եվ, վերջապես, նրանք պետք է հարցնեն այլընտրանքի, օրինակ` «պապ թեստ» անցնելու մասին, որը օգնել է կանխել քաղցկեղը, ավելի, քան որևէ այլ բան՝առանց որևէ կողմնակի ազդեցության:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հետք»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031