Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ուսանողակենտրոն է լինելու․ Վահրամ Մկրտչյան

Դեկտեմբեր 18,2017 19:15

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը՝ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ։ Հանդիպումը ի սկզբանե պետք է վարեր ԿԳՆ Լևոն Մկրտչյանը, որը սակայն աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով չեկավ քննարկմանը։ Նրա փոխարեն քննարկումն անցկացրին ԿԳՆ տեղակալ Վահրամ Մկրտչյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։ Վահրամ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծը ուսանողակենտրոն է։

Ամեն ինչ արել են՝ ուսանողների շահերը հաշվի առնելով և կրթական խնդիրների հետ կապված նոր և ավելի արդյունավետ լուծումներ առաջարկելով․ «Կառավարության նոր մոդելով մենք փորձում ենք գտնել արդյունավետ մեթոդ: Մեր աշխատողական խումբը շատ երկար է կանգնել այս խնդրի վրա: Ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների կառավարման համակարգեր: Դրանք շատ բազում են, և յուրաքանչյուր երկրի համար գործում է մեկ արդյունավետ մոդել»,-հանդիպման ընթացքում նշեց նախարարը։

Նա համառոտ ներկայացրեց օրենքի նախագիծը՝հիմնվելով փոփոխության ենթարկված կետերի վրա։ Ֆինանսական խնդիրներին անդրադառնալով՝ նա առանձնացրեց բուհ ուսանող կապը՝ վարձավճարի տեսանկյունից․«Այսօր ԲՈՒՀ-երի բյուջեի 95%-ը կախված է ուսանողական վարձերից։ Հիմնականում բուհերի մոտ ստեղծվում է կախվածություն վարձավճարներից և իրենք աշխատում են դուրս չթողնել ուսանողերին համալսարանից։

Մենք ցանկանում ենք ստեղծել մի հիմնադրամ, որը կզբաղվի ուսանողների վարձերի խնդրով, ինչպես արևմտյան շատ երկրներում է»։

ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից հնչեցին հարցեր՝ կապված ներառական կրթության ճիշտ կազմակերպման, համալսարան-ուսանող շահերի բախման և պետական կառավարությունից դուրս գալու հետ կապված։ Հնչեց հարց ՝բուհերի կոնկրետ գործունեության հետ կապված: Հոդված 6-ի 18-րդ կետում բուհը կարող է օրենսդրությանը և իր կանոնադրությամբ տարբեր գործունեություններ իրականացնել: Այդ գործունեությունը ինչպես կրթական է այնպես էլ ոչ կրթական:

Կրթության գիտության նախարարի տեղակալը պարզաբանեց, որ օրինակ, եթե գյուղատնտեսական ուղղվածության բուհ է, կարող է ծիրանի այգիներ ստեղծել և իր գումար աշխատել, ինչը, իհարկե, պետք է նախապես համաձայնեցվի կառավարության հետ: Այս կետով կարևորվում է ֆինանսական այլ աղբյուրների օգտագործումը։ Ինչ վերաբերվում է ուսխորհուրդների քաղաքականացված լինելուն՝ նախարարն ասաց, որ իրենք փորձել են, որքան հնարավոր է ապաքաղաքականացնել դրանք. «Շատ են խոսում ուսխորհուրդների քաղաքականացվածության մասին և մենք 25%-ից ուսանողական խորհրդի տեղերը պակասեցրել ենք 10%-ի: Դա վերջիվերջո ուսանողների որոշումն է այս կամ այն կուսակցությանն անդամագրվելը: Մենք հո չենք ասում՝ ՈւԽ ընդգրկեք այն մարդկանց, ովքեր հանրապետական են»:

Ինչ վերաբերվում է ուսանելու ընթացքում կամավոր աշխատանքին՝ նախարարը տեղեկացրեց, որ այժմ մշակվում է կամավորության վերաբերյալ օրենքի նախագիծ, որով յուրաքանչյուր ոք՝ այդ թվում և ուսանող, սովորելու ընթացքում կամավոր կերպով աշխատելով, կարող է փորձ կուտակել, որը աշխատանքի անցնելիս կհամարվի ստաժ։ ԿԳ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նշեց, որ նոր օրենքի խնդիրը ԲՈՒՀ-ը պետական լծակներից դուրս բերելուն է ուղղված։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031