Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիան պետք է «շոգեքարշ» լինի՝ ՀՀ-ի եվրոպական իղձերի ճանապարհին». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 18,2017 19:00

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարեւոր առաքելություններից մեկը տարածաշրջանային կայունությանը նպաստելն է, ինչը հնարավոր չէ, եթե համաձայնագրի լեգիտիմացումը չիրականանա ազգային խորհրդարանների կողմից: Համաձայնագիրն ունի անցումային դրույթներ եւ այն պետք է վավերացվի բոլոր՝ 28 անդամների կողմից»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր Երեւանում կազմակերպած քննարկման  ժամանակ անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա բնորոշմամբ՝ ոչ ԵՄ-ն, եւ ոչ էլ Ռուսաստանն աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական կոնֆլիկտի ռեսուրս այլեւս չունեն. «Որքան երկար է տեւում ՌԴ-ԵՄ առճակատումը, այնքան շահում են Ասիան եւ ԱՄՆ-ն: Ռուսաստանի եւ Եվրոպայի իշխող էլիտայի մոտ արդեն ձեւավորվում է մետածելակերպ, որը գործընթացը պետք է վերադարձնել իր հունի մեջ»:

Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ Գերմանիայի պես հզոր պետությունը պետք է ստանձնի «շոգեքարշի՞ դեր՝ ՀՀ-ի եվրոպական իղձերի կատարման ճանապարհին, քանի որ Գերմանիայի խոսքին ականջալուր են. «Հայաստանի եվրոպական պատմության հաջողության գրավականներից մեկն այն է, որ Եվրոպան պետք է շարժիչ ուժեր ունենա նաեւ ազգային պետությունների մակարդակով: Հուսամ՝ այդ ուժերից մեկը կլինի Ֆրանսիան, բայց այս պահի դրությամբ ԵՄ-ի հաջող ընթացքի եւ ՀՀ-ի հետ գործակցության համար Գերմանիան անփոխարինելի նշանակություն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031