Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ սովետական «Մոսկվիչի» շարժիչով առաջ շարժվել». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 18,2017 18:02

«Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի համար շատ կարեւոր ժամանակահատվածում: ՀՀ-ն հասել է այն իրավիճակին, որի սահմաններից այն կողմ կամ անելու ենք լրջագույն բարեփոխումներ, կամ կանգնելու ենք լրջագույն խնդիրների առաջ»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր Երեւանում կազմակերպած քննարկման ժամանակ անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանը:

Նրա բնորոշմամբ՝ գաղտնիք չէ, որ ԵՄ-ն եւս այսօր լուրջ բարեփոխումների կարիք ունի եւ մարտահրավերների առաջ է կանգնած. «Խոսքը տնտեսական եւ միգրացիոն մարտահրավերների մասին է: Ինքս չեմ կիսում տեսակետը, թե միգրացիոն ճգնաժամը քանդելու է ԵՄ-ն»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Նաիրա Զոհրաբյանի խոսքով. «Հնարավոր չէ սովետական «Մոսկվիչի» շարժիչով՝ բեռնաթափում ունենալով կոռուպցիա եւ տնտեսական մենաշնորհներ, շարժվել առաջ: Սա վատ ճանապարհ է: Իհարկե իշխանության ներկայացուցիչներին դուր չի գալիս «քաղաքական կամք» ձեւակերպումը, նրանք դա «ռետրո» կամ «ժամանակավրեպ» են որակում, բայց ես զուսպ լավատեսությամբ եմ վերաբերվում ՀՀ-ԵՄ համաձայնագրին»:

Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունների «իմիտացիաների» ժամանակը սպառված է. «Կամ իսկապես գնալու ենք խորքային փոփոխությունների ճանապարհով, կամ երկիրը կդատապարտվի փակուղու՝ գրեթե բոլոր ոլորտներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031