Նախորդ շաբաթ, բնականաբար, քննարկումների առանցքում Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր: Շատերի գնահատմամբ՝ դա նախընտրական ելույթ էր, մի մասը քննադատում է՝ քննադատելու համար, սոցիալական կայքերում քաղաքացիներն արդարացի անվստահություն էին հայտնում՝ մատնանշելով սոցիալական անարդարությունը, թանկացումների նոր ալիքը, ոչ մրցակցային բիզնես միջավայրը, անհիմն ձերբակալությունները եւ այլն… Մի խոսքով՝ յուրաքանչյուրն իր մտահոգությունների ու սպասելիքների դիտանկյունից է փորձում մեկնաբանել ՀՀԿ առաջնորդի ելույթը:
Իսկ շաբաթվա ավարտին, վերջին տարիների կտրվածքով, եզակի իրադարձության ականատես եղանք, երբ հիացմունք եւ հուզմունք է առաջացնում որեւէ բարեգործական նախաձեռնություն եւ բարեգործություն անող:
Սովորաբար մեր երկրում իրենց բարեգործություններով աչք ու ականջ են ծակում այնպիսի գործիչներ, որոնք գլխավոր հերոսի պատվանդանից այնքան են թմբկահարում կարիքավորներին օգնելու հանգամանքը, որ արվածը հակառակ տպավորությունների եւ գնահատականների է արժանանում: Դեռ չհաշված՝ սեփական շահերն ու քաղաքական գովազդ ապահովելու գերխնդիրը:
Այս ամենի կողքին Բադալյանների ընտանիքի վարքն ու արած բարեգործությունը կարող ենք դաս համարել օրվա այլ «բարեգործների» համար:
Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ