«Football Italia»-ի փոխանցմամբ՝ Միլանի ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն քննարկում է ձմեռային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տրանսֆերը: Ըստ աղբյուրի, Հայաստանի ազգային հավաքականի ավագը տվել է իր համաձայնությունը:
Մամուլը նշում է, որ Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ championat.com-ի