Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես հոգեբույժ-նարկոլոգ, այդ ԲԿ-ում իրեն հատկացված մասնաբաժնի իր աշխատասենյակի դարակում պաhել է զգալի չափերով հոգեմետ նյութեր, որոնք 2017թ. հուլիսի 3-ին հայտնաբերվել են ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից:
Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը») եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որոնք կատարվել են խոշոր չափերով»): Առաջին հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, 2-րդը` 5-10 տարի ազատազրկում`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել հոգեմետ դեղերի 2 փաթեթ:
Հ. Հարությունյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 21-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ