Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է, Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես տնտեսագիտության մասնագետ չեմ, որ վերլուծեմ». ՀՀԿ-ական պատգամավորը՝ գնաճի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 17:29

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը թերահավատորեն է վերաբերում պետական բյուջեի ցուցանիշներին, թե տարին ավարտում ենք տնտեսական աճից ավելի բարձր տոկոսով` 4 տոկոսով. «Թվերի մեջ չէ խոսքը, այլ թե ինչ արդյունք կա` արտադրության, աշխատատեղերի բացման։ Կան ոլորտներ, որոնք իսկապես պետք է պլանավորել, թե ինչպես են զարգանալու առաջիկայում, ինչը չկա։ Ստացվում է` պետության դերը զրոյականացված է. ազատ շուկայական հարաբերություններ են անունը դրել ու մի կողմ քաշվել։ Մինչդեռ դեֆիցիտի դեպքում պետությունը պետք է իր պահուստներից միջոցներ հանի, որ դեմպինգ արվի։ Պետությունն այսօր ընդամենը հարկ հավաքող է եւ վարկ վերցնող»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հակադարձեց, թե ուզում ենք շատ արագ լուծում, սակայն կան խնդիրներ, որոնք ժառանգել ենք նախորդ իշխանություններից. «Բյուջեի հիմքում դրված շատ թվերի հարցում մեր խմբակցությունը համաձայն չէ կառավարության հետ, օրինակ` կրթության ծախսերի հետ կապված, որոնք եկող տարի չեն ավելանալու»:

Անդրադառնալով գնաճին՝ տիկին Մուրադյանը շարունակեց. «Խանութ գնում եմ, առեւտուր անում եմ։ Ճիշտ է, Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան ապրանքներ, որոնց գինն իջնում է»:

Պարոն Սարգսյանն էլ գնաճը մենաշնորհի հետեւանք համարեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031