Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդասիլ պատվաստանյութը կարող է ազդել հղիության վրա». Բժիշկը բացատրում է, որ կինը կարող է վիժել, նախարարը հերքում է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 17:26

«Գարդասիլ պատվաստանյութը կարող է ազդել հղիության վրա»,-այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլի պատվաստման քննարկման ժամանակ ասաց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը:

Ավելի ուշ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցրեցինք՝ կարո՞ղ եք հակառակն ապացուցել, փաստարկներ բերել, որ հղիությանը չի վնասում: Նախարարը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ այդ հայտարարությունը հնչեց վերջին ելույթում, մենք այդ հարցը կպարզաբանենք իր հետ գրավոր: Առ այսօր տասնյակ միլիոնավոր պատվաստումներից հետո աշխարհում որեւիցե դեպք չի գրանցվել»:

Հարցին՝ դեռ բավարար ժամանակ չի անցել չէ՞, որ արդյունքներ լինեն, եզրակացության գան՝ նախարարը վստահեցրեց, որ վիճակագրության համար բավարար ժամանակ անցել է եւ կարող են եզրակացություն անել:

Մենք նաեւ Գարիկ Աղաբեկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է անդրադառնում պատվաստումը հղիության վրա: Բժիշկն այսպես բացատրեց, որ պատվաստանյութը սպանված հարուցիչն է, որի վրա օրգանիզմը հակամարմին է արտադրում: Կնոջ օրգանիզմում հորմոն կա, որը հղիության ժամանակ շատանում է. «Երբ դու հարուցիչը ներարկում ես՝ թեկուզ սպանված, այդ ժամանակ չի բացառվում, որ հորմոնը միանա հարուցիչի հետ եւ իր դեմ արտադրի հակամարմին եւ այդ ժամանակ հորմոնի քանակը քչանում է, կինն ուղղակի կվիժի, չի կարողանա պահել պտուղը»:

Մեր ճշտեցինք՝ դա հղիության ժամանակ պատվաստման մասին եք ասում, բայց խոսքը 13 տարեկանների պատվաստման մասին է՝ բժիշկը պատասխանեց. «դուք պատվաստվում եք, բայց վակցինան ձեր մեջ մնում է, ինքն ազդեցություն ունի: Գրականությունը տալիս է 2 տարի, մեկ ասում է՝ 4 տարի, բայց ինքն այնտեղ մնում է»:

Նա ասաց, որ քանի որ հարցերը շատ են, պատասխան չկա, մարդիկ սկսում են անհանգստանալ ու հիմա վստահաբար դժվար է ասել, թե ինչ վնաս կտա կամ չի տա այս պատվաստանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031