Ուսանողները Այս պահին Երևանի պետական համալսարանում /Պալեանների դահլիճ/ քննարկվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ:
Քննարկման ընթացքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը մտնելով՝ դահլիճ փակցրեց #տարկետում լինելու ա գրությամբ թուղթը: ԿԳՆ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը պոկեց այն:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկումների արդյունքը իրենց դեռ չի բավարարել. «Երկու ուսանող շարունակում են հացադուլը փակ լսարանում, ինչպես մեկ ամիս առաջ»: Ըստ նրա՝ մասնակիցները շարունակում են այնտեղից, որտեղ կանգ էին առել դեռ անցյալ ամիս:
Ինչ վերաբերում է դասադուլների վերսկսելուն՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամն ասաց, որ դրանք ինքնաբուխ էին և պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի:
Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլ էին կազմակերպել տարկետման նոր օրինագծի փոփոխությունների դեմ՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքը:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ