Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի մինչեւ 16 տարեկանների պատանեկան օլիմպիադան: Մասնակցում էր 28 երկրի 30 հավաքական: (Հնդկաստանը ներկայացված էր երեք թիմով):
Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին եւ 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Օլիմպիադայի միանձնյա հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը (16 միավոր), որն առաջ անցավ Հնդկաստանից (15) եւ Իրանից (14):
Հայաստանի հավաքականը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ՝ պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած երկրներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ