Դիլիջան-Վանաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի սկզբնամասում, Դիլիջան քաղաքից դուրս, մի քանի կիլոմետր ճանապարհ սառցակալած է: Վարորդներն ասացին, որ այդ տարածքում ձյուն տեղացել է ավելի քան 10 օր առաջ, սակայն ճանապարհը սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ աշխատողներն անցած ժամանակահատվածում ճանապարհը չեն մաքրել սառույցից եւ ձյան շերտից:
Ճանապարհի հարակից սարերը փակում են արեւի շողերը, այդ պատճառով ասֆալտի ծածկույթի սառույցը չի հալվել:
Վարորդներն ասացին, որ ավտոճանապարհի մնացած հատվածներում սառույց չկա, ճանապարհին անծանոթ վարորդներն արագ երթեւեկելով` հանկարծ հայտնվում են սառցապատ հատվածում, ինչը վթարների պատճառ կարող է դառնալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ