Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ ՌԴ-ն Ուկրաինայում գործողություններ էր իրականացնում, մենք պաշտպանական գործառույթ էինք կատարում». Ռոուզ Գոթեմյոլլեր

Դեկտեմբեր 18,2017 15:35

Հաջորդ տարում սպասվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում շեշտը դրվելու է երկու առաջնահերթությունների վրա: Առաջինը կառույցի կողմից անդամ-երկրներին պաշտպանական ոլորտում աջակցություն ցուցաբերելն է: Երկրորդ խնդիրն էլ կայունության ամրապնդումն է: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ  հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: «Կայունությունը ենթադրում է, որ մենք աշխատում ենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով պայքարել վերջին մարտահրավերների, նաեւ՝ ահաբեկչության դեմ»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ՆԱՏՕ գործակցությանը, Գոթեմյոլլերը հետեւյալ գնահատականը տվեց. «Այնքան բան ենք արել համատեղ…Գնահատում ենք այդ գործակցությունը: ՀՀ-ն առաջին երկիրն է, որը խաղաղապահներ է ուղարկել Կոսովո և  Աֆղանստան: Շնորհակալ եմ Հայաստանի  ժողովրդին եւ երկրի կառավարությանը»:

Բարձրաստիճան պաշտոնյան նաեւ համոզմունք հայտնեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, որը միաժամանակ ռազմաքաղաքական նշանակություն ունի. «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքները,  սատարում ազգերի ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը:  Մենք պաշտպանական գործառույթ ենք իրականացրել նաեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված գործողություններ էր իրականացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031