Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Միլենա Խ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.40-ից 11.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Նույն օրը, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 հասցեում գործող խանութի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն