Aravot.am-ը Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց` արդյոք ցնցումների չի բերի ուսուցիչների աշխատավարձերի` հունվարից 5000 դրամի չափով նվազեցնելը, ինչպես գրել էր «Ժամանակը»:
Փոխնախարարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, քանի որ արձակուրդում է:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ԿԳ նախարարության հանրակրթության պետ Աշոտ Արշակյանից (լուսանկարում): «Ո՞վ է նման բան ասել, ես չգիտեմ, թե ո՞րն է նման տեղեկատվության աղբյուրը: Ես վարչության բոլոր պետերի հետ խոսել եմ, նման բան չկա: Ուսուցչի աշխատավարձերը ձեւավորվում են դպրոցում, եթե որեւէ դպրոցում կա նման բան, ուրեմն մասնավոր դեպք է…Ասեք, թե խոսքը որ դպրոցի մասին է, քննարկենք»,-ասաց վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շատ ավելի վատ, որ տեղյակ չեք, պարոն Արշակյան: