Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանավեճ խորհրդարանում. «Ցուցմունքը տուր, հետո մենք կորոշենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 14:35

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում  այսօր քննարկում էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Այս լրացումներով եւ փոփոխություններով սահմանվում են անձի ձերբակալման բողոքարկման ժամկետների հնարավորությունները: Պատգամավորներն առաջարկում են անազատության մեջ գտնվող մարդու համար սահմանել բողոքարկման սեղմ ժամկետներ. ասենք, ոչ ուշ, քան 48 ժամը եւ այն քննարկել 12 ժամվա ընթացքում: Իսկ եթե բողոքը ներկայացվել է ձերբակալությունից հետո 60 ժամվա ընթացքում, ապա այն քննվում է ողջամիտ ժամկետում:

Բուռն քննարկվեց նաեւ մերձավորի եւ ազգականի դեմ ցուցմունք տալու մասին դրույթը: Կառավարությունն առաջարկում է, որ մարդը հրաժարվի իր մերձավորի կամ հարազատի դեմ ցուցմունք տալուց, եթե գտնում է, որ դա ողջամտության սահմաններում կարող է իր դեմ օգտագործվել: «Իրավակիրառական գործընթացում խնդիր ենք ունենալու`ասելու են ցուցմունքը տուր, հետո մենք կորոշենք`ողջամիտ է, թե՞ ոչ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Էդմոն Մարուքյանն էլ նկատեց`իրենք դեռ սահմանադրական փոփոխությունների ժամանակ են ասել, որ առաջարկվող փաթեթը ռեգրես է մարդու իրավունքներից:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031