Կիևում ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթի պահանջով հերթական երթից հետո փորձել են ներխուժել Օկտյաբրսկի պալատ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ ցուցարարները ցանկացել են «Օկտյաբրսկի» պալատի շենքում տեղակայել իրենց բողոքի շտաբը, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Գրոհի փորձից հետո ցուցարարների մի մասը վերադարձել է Գերագույն Ռադայի շենքի մոտ: Սակաշավիլին կատարվածն անվանել է «սադրանք»:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցարարների հետ բախումներում վիրավորվել է 32 իրավապահ:
Նշվում է, որ դեկտեմբերի ընթացքում արդեն երրորդ անգամ կազմակերպվող «Իմփիչմենթի երթը» ավելի քիչ մասնակիցներ է հավաքել, քան նախորդ երկուսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ