ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը վստահեցրեց, թե անշնորհակալ գործ է կանխատեսել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը երբ կավարտվի:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» հանրային քննարկմանը պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ կավարտվի գործընթացը, պարոն Նազարյանը պատասխանեց. «Համաձայնագիրն ունի չորս կողմ: Համաձայնագրում ձևակերպված են վավերացման գործընթացին առնչվող դրույթները: Մտադիր ենք դա անել բավականին արագ՝ այդ առթիվ կան ցուցումներ, և գործընթացն արդեն սկսել է: Կանխատեսել հստակ ժամկետներ, անշնորհակալ գործ է: Խնդիրը վերաբերում է և՛ ՍԴ-ում հարցի քննարկմանը, և՛ ԱԺ-ում: Այժմ ձեռնպահ կմնամ ժամկետների նշման առումով կոնկրետ բաներ ասել, բայց ապրիլ-մայիսին ի զորու կլինենք այդ գործընթացն ավարտել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ