Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն հակամարտությունը լուծելու գործում նոր փուլ տեսնելու հույս ունի». Ռոուզ Գոթեմյոլլեր

Դեկտեմբեր 18,2017 13:42

«Ցավում եմ, որ 25 տարի անց Արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ»,-այս մասին այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Նա վստահություն հայտնեց, որ Արցախյան հակամարտության լուծումը դրական կազդի ողջ տարածաշրջանի կայունության վրա:

«Ողջունում ենք այն փաստը, որ դիվանագիտական դաշտում ջանքեր են գործադրվում: Մենք հուսով ենք, որ առաջիկայում դրանք արդյունք կտան: Ինքս կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն հակամարտությունը լուծելու գործում նոր փուլ տեսնելու հույս ունի»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դրական գնահատեց այն փաստը, որ վերջերս Վիեննայում արտգործնախարարների հանդիպում տեղի ունեցավ. «Դա շատ լավ է: Դրական է այն փաստը, որ ԱՄՆ-ն բարձր մակարդակով ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ֆրանսիական կողմի հետ միասին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031