Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դոնոր ենք դարձել այլ երկրների համար՝ անվճար կրթում ենք որակյալ կադրեր». «Ա1+»

Դեկտեմբեր 18,2017 13:12

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գնաճին եւ թանկացումներին, նշեց, որ այն հայտարարությունները, թե 2018թ. սպասվող գնաճը ԵՏՄ մաքսատուրքերով է պայմանավորված, այնքան էլ այդպես չէ. «Հանրության մեջ պետք չէ խուճապ առաջացնել։ Մշտապես հանրությանը պետք է ներկայացնել առաջին տասը ապարանքի գինը։ Կան մարդիկ, որոնք այսօր չեն հաղթահարել աղքատության շեմը, անգամ եթե աշխատում են։ Այսինքն, աշխատող աղքատներ ունենք։

Մենք ներմուծում ենք ոչ միայն ապարանք, այլ նաեւ դրանց գները։ Մենք ներմուծող երկիր ենք։ Սակայն ոմանք թացը չորի հետ խառնում են ու ստանում գերշահույթներ։ Մեր երկրում խնդիրն այն է, որ եկամուտների աճը հետ է ընկնում գնաճից։ Այս ընթացքում Կառավարության գործունեությունը կարելի է հետեւյալ կերպ բացատրել` նախաձեռնողականության, կադրերային ճիշտ քաղաքականության դեֆիցիտ: Մենք դոնոր ենք դարձել այլ երկրների համար` անվճար նրանց համար կրթում ենք որակյալ մասնագետներ»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031