Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պապիլոմա վիրուսի դեմ Հայաստանում արդեն 89 աղջիկ է պատվաստվել, բոլորն իրենց լավ են զգում, ցավեր չունեն

Դեկտեմբեր 18,2017 13:10

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարարի եւ նախարարության մասնագետների հետ քննարկվեց բավականին մեծ աղմուկ բարձրացրած պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցը:

Նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրեց վիճակագրությունը: Նա ասաց, որ մեր երկիրը բարձր հիվանդացություն ունեցողն երկրների շարքին է պատկանում: 100 հազար կանանցից ամեն տարի 7-8-ը մահանում է հենց արգանդի պարանոցի քաղցկեղից. «2015-ին մոտ 127 մահվան դեպք ենք ունեցել, որպեսզի վերահսկվի, կանխարգելվի սա, երկրում սքրինինգային ծրագիր էր իրականացվում»: Նա ասաց, որ առողջապահության նախարարությունը, որպեսզի ավելի կազմակերպված եւ նպատակային իրականացնի, ՀԲ-ի ֆինանսավորմամբ 30-60 տարեկան կանանց շրջանում հետազոտություն իրականացրեց, կանանց գոնե 50 տոկոսը նպատակադրվեց, որ ծրագրում ներառվեն՝ 300 հազար կին պետք է հետազոտություն իրականացվեր, բայց ավելի քիչ տոկոսով կանայք հետազոտվեցին 40 տոկոս:

Գայանե Սահակյանը պատմեց, թե ինչպես է մեր երկիրը խնդրել «ԳԱՎԻ» հիմնադրամին, որ այս ծրագրից մենք օգտվենք:

Գայանե Սահակյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում արդեն տեղեկատվական աշխատանքներ են տարել, դասընթացներ են իրականացել բուժաշխատողների շրջանում, ծրագիրն արդեն 1 շաբաթ է իրականացվել է, 89 աղջիկ է պատվաստվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է, հնարավոր է ցավային ռեակցիա լինի, բայց այդ 89 աղջիկների մոտ չի արձանագրվել:

Նա ասաց, որ Ծաղկաձորում բժիշկները, ԱՆ աշխատակիցներ առաջինը իրենց երեխաներին են պատվաստել, այդ թվում՝ Գայանե Սահակյանի աղջիկը, նրանց բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031