Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեղրու տնտեսական գոտում իրանական կապիտալով արտադրված ապրանքն ավելի մրցունակ է լինելու». Վարդան Ոսկանյան

Դեկտեմբեր 18,2017 13:02

«Ակնհայտ է՝ գործ ունենք խոշոր ծրագրի հետ, որի գործարկումը չափազանց կարեւոր քայլ է ոչ միայն հայ-իրանական, այլեւ ՀՀ-ԵՏՄ եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկմանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա բնորոշմամբ՝ այդ ծրագրով ՀՀ-ն կարող է ծառայել որպես հարթակ՝ ոչ միայն ՀՀ-Իրան երկկողմ հարաբերությունները զարգացնելու, այլեւ Հայաստանի կողմից Իրանի համար դեպի այլ շուկաներ ելք ապահովելու տեսանկյունից»:

«Աշխարհաքաղաքական առումով Մեղրու ազատ տնտեսական գոտին չափազանց կարեւոր խնդիր է լուծել, քանի որ ստեղծվել է բարեկամական երկրի՝ Իրանի հետ սահմանին: Այն մասնավորապես նշանակալի է իրանական ներդրումներ հրապուրելու տեսանկյունից: Օրինակ, խմելու ջուրը, որը կարտադրվի Մեղրու տնտեսական գոտում՝ իրանական կապիտալով, ավելի մրցունակ կլինի մյուս շուկաներում, քան հենց Իրանի ներսում արտադրված նույն ապրանքը»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ անցնող տարում հայ-իրանական հարաբերություններում ձեռքբերումներն ակնհայտ են. «Տրանսպորտային ոլորտում ծրագրերի իրականացում է անհրաժեշտ: Պետք է օրակարգում պահել ՀՀ-Իրան երկաթուղու ծրագիրը: Բացի այդ, Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչպես հայտարարվեց, վերջնական տեսքի է բերված, հետեւաբար, այն կստորագրվի»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031