Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի խնդրի համար չկան խորքային անվտանգային ազդակներ»

Դեկտեմբեր 18,2017 15:00

«Այս պահին տեսանելի չեն այն այլընտրանքները, որոնք կարող էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներին փոխարինել: Ըստ էության, վերջերս ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրով անվտանգության տեսանկյունից չկան խորքային էական ազդակներ, որոնք կարող էին ենթադրել վերափոխումներ եւ ամրագրել Արցախյան հակամարտության լուծման կառուցողական խաղաղ գործընթացը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:

Նրա խոսքով՝ չնայած համաձայնագրի ստորագրմանը, Ադրբեջանն ապակառուցողական մոտեցումներով հնարավորինս կխոչընդոտի միջազգային հանրության մոտեցումներին, որոնք կառուցողական դիրքերից են բխում: «Որքան էլ ասվում է, որ կողմերին փորձում են բերել բանակցային սեղանի շուրջը, տարածաշրջանային գործընթացներում ԱՄՆ-Ռուսաստան եւ Ռուսաստան-ԵՄ խորքային խնդիրները չեն կարող չանդրադառնալ բանակցային գործընթացի վրա»,- շեշտում է քաղաքագետը:

Լուիզա Սուքիասյան

«Առավոտ»

16.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031