Լրահոս
Օրվա լրահոսը

Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը

Դեկտեմբեր 18,2017 11:19

«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:

Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:
Նախարարը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031