Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը կանխելու գործում իր մասնակցությունը

Դեկտեմբեր 18,2017 10:57

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Սանկտ Պետերբուրգում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող ահաբեկչությունը կանխել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգնությամբ, սակայն վերջինս հրաժարվում է այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ:

Ի պատասխան հարցի՝ մանրամասներ հայտնել Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման մասին և գնահատել երկու երկրների համագործակցության մակարդակը ահաբեկչության դեմ պայքարում՝ ԿՀՎ ներկայացուցիչ Նիկոլ դե Հեյը խնդրել է այդ հարցով դիմել Սպիտակ տանը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան համագործակցության համար:

«Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը՝ ԿՀՎ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համար, որն օգնել է դուրս գալ Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում, ինչպես նաև քաղաքի այլ վայրերում ահաբեկչություն ծրագրած ահաբեկիչների խմբի հետքի վրա, հայտնաբերել նրանց և ձերբակալել»,- ասվում է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետության» 7 անդամների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստվում քաղաքի տարբեր վայրերում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031