Դեկտեմբերի 17-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցում՝ նախկին ՋԷԿ-ի մոտակայքում, բախվել են աղբատար «ԳԱԶ-53» մակնիշի 808 OP 61 (վարորդ՝ 1960 թ. ծնված Գ. Գ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 34 ZV 139 (վարորդ՝ 1975 թ. ծնված Մ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԳԱԶ-3110» մակնիշի ուղևոր՝ 1978 թ. ծնված Հ. Ք.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևոր՝ 1948 թ. ծնված Շ. Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՀՀ ԱԻՆ