Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում շախմատի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադան վաղը կհատի եզրագիծը:
Այսօր ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց հարյուր տոկոսանոց արդյունքով ընթացող Ռուսաստանի իր հասակակիցներին եւ թիմային 10 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Առաջատարների եռյակը կազմում են Ռուսաստանը, Հնդկաստանի Կանաչ թիմը եւ Իրանը:
Վաղը եզրափակիչ տուրում մեր մրցակիցը Մալայզիան է լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ