Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականություն» դասընթացը

Դեկտեմբեր 17,2017 18:41

2017թ․ դեկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։

Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։

Դասընթացին մասնակցելու հրավեր են ստացել 23 հոգի, ովքեր հաղթել են մրցույթում և հնարավորություն են ստացել դեկտեմբերի 15-20-ը մասնակցել դասընթացներին։

«Դասընթացը կազմակերպելու հիմնական նպատակն է՝ տարիների ընթացքում Չինաստանի վերաբերյալ կուտակված գիտելիքները Հայաստանում չինագիտությամբ զբաղվողներին փոխանցելը։ Որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր, քննարկումներին ընդգրկել ենք, թե՛ հայ, թե՛ արտասահմանցի մասնագետների, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանը կամ անձամբ մասնակցել են չինական կողմի հետ բանակցություններին։ Այնպես որ,  դասընթացի ընթացքում կքննարկենք, թե՛ Չինաստանի քաղաքական, թե՛ տնտեսական հիմնահարցերին վերաբերող խնդիրները։ Հուսով եմ, որ մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները՝ կօգտագործեն հայ-չինական հարաբերություններն ամրապնդելու գործում»։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031