Լրահոս
Օրվա լրահոսը

34 քրեական գործ` համայնքապետերի վերաբերյալ

Դեկտեմբեր 17,2017 16:12

Քանի որ անցնող շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ներում հաճախակի էր հնչում այն հարցը, թե իրավապահ մարմինների կողմից ի՞նչ է մինչև հիմա արվել ՏԻՄ-երում հնարավոր կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ուղղությամբ, հարկ եմ համարում նշել. «2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ:

Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»:

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական

Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031