ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար»։
Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: