Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Մելոյանի հոգեհանգիստը՝ այսօր

Դեկտեմբեր 17,2017 14:52

Կյանքից հեռացել է գրաքննադատ, Հայաստանի Գրողների միության անդամ Ֆելիքս Մելոյանը:

Նա եղել է «Գրական թերթի» խմբագիր 1989-96 թվականներին, ՀԳՄ վարչության քարտուղար՝ 1996-2001թթ, ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիր: 2010 թ. Ֆելիքս Մելոյանն արժանացել է ՀՀ Կառավարության և ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան համատեղ մրցանակի։ 2003 թվականին նրա «Ընթացք» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։

Ֆելիքս Մելոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 17.00-ից «Մատուռ» սգո սրահում (Ֆուչիկի փող., 27/34 շենք, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարեւանությամբ):

Վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Հայաստանի գրողների միության շենքում:

«Առավոտը» ցավակցում է Ֆելիքս Մելոյանի հարազատներին ու բարեկամներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031